Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել նոր «շրջանակային համաձայնագրի» շուրջ՝ քննադատելով կազմակերպության գործունեությունը Հյուսիսամերիկյան աշխարհի առաջնության ընթացքում: 

Բաց նամակում Բերսեն ՖԻՖԱ-ին մեղադրել է քաղաքականացվածության և վստահության մակարդակի նվազման մեջ՝ նշելով, որ «տոնակատարությունը կավարտվի, բայց հարցերը կմնան»։

Գլխավոր քարտուղարը հատկապես մտահոգիչ է համարել Ֆոլարին Բալոգունի որակազրկումը չեղարկելու որոշումը՝ ընդգծելով, որ այն կայացվել է պետության ղեկավարի և ՖԻՖԱ-ի նախագահի միջև շփումներից հետո, ինչը կասկածի տակ է դնում մրցաշարի արդարությունը: 

Բերսեն նաև քննադատել է ՖԻՖԱ-ի համագործակցությունը ADI Predictstreet խաղադրույքների ընկերության հետ, որը հնարավորություն է տալիս խաղադրույքներ կատարել խաղի առանձին դրվագների վրա՝ բացելով խարդախությունների դուռը: 

Նամակում անդրադարձ է կատարվել նաև խաղացողների նկատմամբ հնչող ռասիստական վիրավորանքներին՝ այդ թվում ընտրովի պաշտոնյաների կողմից:

Հիշեցնենք, որ 2018 թվականին կողմերի միջև ստորագրված հուշագրով ՖԻՖԱ-ն պարտավորվել էր պաշտպանել մարդու իրավունքները և ապահովել պատշաճ կառավարում, սակայն, ըստ Ալեն Բերսեի, ընթացիկ իրադարձությունները վկայում են, որ մինչև 2030 թվականի առաջնությունը համագործակցության պայմանները հիմնովին վերանայման կարիք ունեն:

Leave a Comment