Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան – armeniatoday.am

Առաջիկա 5 օրերի ընթացքում Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության տակ, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Ըստ նրա՝ այս օրերին ջերմաստիճանի էական տատանումներ չեն սպասվում։

Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ լեռնային մերզերում ցերեկային ժամերին հիմնականում սպասվում է 24-27 աստիճան, նախալեռնային շրջաններում 32-35, իսկ հովտային գոտիներում՝ 35-37 աստիճան տաքություն։

Հուլիսի 20-21-ին ողջ հանրապետությունում կսպասվի առանց տեղումների եղանակ, իսկ 22-23-ին լեռնային Շիրակի, Լոռիի, Տավուշի մարզերի առանձին հատվածքներում կդիտվեն երակային բնույթի կարճատև անձրևներ, նշել է Սուրենյանը։

Նրա տվյալներով՝ երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռնային հատվածքներում ու Երևանում սպասվում է լեռնահովտային քամիների ուժգնացում մինչև 16 մ/վ արագությամբ։

Leave a Comment