Մեսսի–Յամալ. ֆուտբոլային պատմություն, որի հավանականությունը անհնար է թվում. Գալջյան

Մեսսի–Յամալ. ֆուտբոլային պատմություն, որի հավանականությունը անհնար է թվում. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Մեսսի – Յամալ. ֆուտբոլային պատմություն, որի հավանականությունը անհնար է թվում։

2007 թվականին UNICEF-ի, FC Barcelona-ի և Diario Sport-ի համատեղ բարեգործական ֆոտոշարքի ժամանակ տեղի ունեցավ մի պահ, որի իրական նշանակությունը պարզ դարձավ միայն 19 տարի անց։

Այդ ժամանակ փոքրիկ Լամին Յամալը՝ դեռ երեխա, պատահաբար հայտնվեց Լիոնել Մեսսիի գրկում։

Փորձենք գնահատել այս պատմության հավանականության հնարավորությունը արհեստական բանականության օգնությամբ:
2007 թվականին Իսպանիայի բնակչությունը մոտավորապես 45 միլիոն մարդ էր։

Լամին Յամալի տարիքային խմբում մոտավորապես 450-500 հազար երեխա կար։

Այդ հազարավոր երեխաներից միայն մի քանի հոգի հնարավորություն ստացան մասնակցելու այդ հատուկ ֆոտոշարքին, այն էլ վիճակահանությամբ։

Մոտավոր հաշվարկով՝
• Այդ ֆոտոշարքին մասնակցելու հավանականությունը՝ մոտ 1-ը 37 500-ից։
• Հենց Լիոնել Մեսսիի հետ նույն կադրում հայտնվելու հավանականությունը՝ մոտ 1-ը 12-ից, քանի որ 12 երեխա և 12 ֆուտբոիստ էր մասնակցում նկարահանմանը:

Բայց այդ պահից հետո պետք է տեղի ունենար մի ամբողջ շարք հազվադեպ իրադարձություններ.
• Այդ երեխան պետք է դառնար պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
• Պետք է հասներ «Բարսելոնայի» հիմնական կազմ։
• Պետք է դառնար Իսպանիայի հավաքականի խաղացող և ընտրեր հենց Իսպանիան և ոչ Մարոկկոն կամ Գվինենան (ծնողների երկրները)։
• Պետք է հասներ Աշխարհի առաջնության եզրափակիչ և հանդիպեր Մեսսիին:

Այս բոլոր գործոնների համընկման մոտավոր մաթեմատիկական գնահատականը AI-ի կողմից տրվում է` մոտ 1 հնարավորություն 135 քվադրիլիոնից։

Բայց պատմության մյուս կողմը Լիոնել Մեսսին է։

Մեսսին 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցում է 39 տարեկանում։
Ֆուտբոլի պատմության մեջ շատ քիչ խաղացողներ են կարողացել այդ տարիքում պահպանել աշխարհի բարձրագույն մակարդակը։

Մեսսիի դեպքում պետք էր, որ տեղի ունենային ևս մի քանի հազվադեպ պայմաններ.
• 39 տարեկանում մնալ աշխարհի լավագույնների շարքում։
• Մասնակցել Աշխարհի առաջնությանը։
• Հասնել եզրափակիչ։
• Եվ այդ եզրափակչում հանդիպել հենց Լամին Յամալին։

Այս մասի մոտավոր գնահատականը՝ մոտ 1 հնարավորություն 2,3 միլիոնից։

Բայց նույնիսկ այս ամենից հետո պատմությունը ունի ևս մեկ շերտ։

Թվային համընկնումներ.

• Լուսանկարը արվել է 19 տարի առաջ։
• Լամին Յամալը խաղում է 19 համարով։
• Լիոնել Մեսսին «Բարսելոնայում» իր կարիերայի այդ փուլում (լուսանկարի տարում) նույնպես խաղացել է 19 համարով։
• Եզրափակիչը կայանում է հուլիսի 19-ին։
• Յամալը՝ 19 տարեկանում, հայտնվում է աշխարհի առաջնության եզրափակիչում:Մեսսիի և Յամալի ծննդյան ամիսների օրերի միջև տարբերությունը ևս 19 է:

Եթե այս թվային համընկնումները նույնպես ներառենք, որպես ամբողջական պատմության լրացուցիչ հազվադեպ գործոն, ապա ընդլայնված մոդելով ստացվում է մոտավորապես՝
1 հնարավորություն 1 օկտիլիոնից մեկում
կամ՝ 0.0000000000000000000000001%

Սա չի նշանակում, որ հաշվարկվածը լրիվ ճշգրիտ է։ Մի շարք դետալային տվյալններ չեմ գրել որպեսզի նյութը «մարսելի» լինի:

Սա վիճակագրական մոդել է, որը ցույց է տալիս, թե որքան բացառիկ է այս բոլոր պայմանների միաժամանակյա համադրությունը, քանի որ հնարավոր չէ բոլոր գործոնները ճշգրիտ հաշվել հատկապես, երբ այն վերաբերվում է մարդկային կյանքի իրադարձություններին, բայց այն, որ բոլոր հնարավոր հաշվարկներով այս բոլոր իրադարձությունների պատահական համընկնում գրեթե 0 տոկոս է, դա միանշանակ է:

Շատ տարբեր գործոններ հաշվելով կամ չհաշվելով (օրինակ առանց 19 թվերի համադրության) կարող էր լինել
Քվադրիլիոն
Կվինտիլիոն
Սեքստիլիոն
Սեպտիլիոն

Բայց այս բոլորի դեպքում էլ շանսը գրեթե 0 տոկոս է:

Դա նույնն է

Պատկերացրու՝ պետք է գաղտնի կոդ գուշակես ճիշտ հաջորդականությամբ, որը բաղկացած է 27 թվերից:
Օրինակ` 483920174839201748392017483

այն գուշակելու համար ընդհանուր կա 1 օկտիլիոն հնարավոր տարբերակ։

Դու անում ես փորձ և առաջին իսկ փորձից գտնում այդ ճիշտ կոդը:

Բայց ճիշտ կոդը գտնելու համար կար 1 000 000 000 000 000 000 000 000 000 փորձի հնարավորություն։

Այս ամենի համընկման պատահականության հավանականությունը կարելի է ասել 0% է, հավատալ այս ամենի պատահականությանը կամ Մեսսիի հրաշագործությանը իր ձեռքերով երեխային տաղանդ շնորհելուն կարելի է ասել նույնն է, քանի որ երկուսն էլ թվում են անհավանական, իսկ թե ով որ տարբերակին կհավատա դա ինչպես ասում են ճաշակի հարց է:)»։

Leave a Comment