«Wildberries»-ի ՀՀ-ի պաշտոնական ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել

Wildberries-ի պաշտոնական մեկնաբանությունը վերջին հրապարակումների վերաբերյալ։

«Տեղեկացնում ենք, որ Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով։ Ընկերության բոլոր հիմնական գործընթացներն իրականացվում են անխափան և մամուլում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասում է հայտարարությունում։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինական մոնիթորինգային ալիքների փոխանցմամբ՝ հարվածների տակ են հայտնվել Պոդոլսկի Կոլեդինո ավանում գտնվող Wildberries-ի խոշոր լոգիստիկ համալիրը, Դոմոդեդովոյի Բելիե Ստոլբիի մոտ գտնվող «Հարավային դարպասներ» (Южные Врата) լոգիստիկ պարկը, ինչպես նաև Պոդոլսկի Լվովսկի ավանի նավթաբազան։

«Wildberries»-ի Հայաստանի պաշտոնական ներկայացուցչությունը հերքում է տեղեկատվությունը։

Leave a Comment