ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ

ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ

Միացյալ Նահանգները նոր ավիահարվածներ են հասցրել Իրանին՝ ևս մեկ ամերիկյան զինծառայողի զոհվելու մասին հայտարարությունից հետո: Իրանը պատասխանել է հարձակումներով Բահրեյնի (որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը) և Քուվեյթի ուղղությամբ:

ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ զինծառայողը զոհվել է շաբաթ օրը Իրաքում՝ խոցված իրանական անօդաչու թռչող սարքի «վերահսկվող պայթեցման» ժամանակ:

«Այս գիշեր մենք կրկին շատ ուժեղ հարված հասցրեցինք նրանց»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եվ մենք դա արեցինք ի հիշատակ զոհված զինվորների»,- հավելել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment