ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին:
Լրագրողների հետ զրույցում Ռուբիոն ընդգծել է, որ ամերիկյան կողմը բաց է այդ շփումների համար, սակայն հավելել է, որ դեռևս վերջնական պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:
Նշենք, որ Մարկո Ռուբիոն Ֆիլիպիններում կգտնվի հուլիսի 19-ից 23-ը՝ ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նույն ժամանակահատվածում՝ հուլիսի 21-ից 23-ը, աշխատանքային այցով Ֆիլիպիններում կլինի նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչը հնարավորություն է ստեղծում դիվանագիտական երկխոսության համար:
