Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բերնհեմն այսօր կդառնա Միացյալ Թագավորության վարչապետ: Մեծ Մանչեսթերի 56-ամյա նախկին քաղաքապետը պաշտոնապես դարձել է Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդը անցյալ ուրբաթ՝ այդ պաշտոնում փոխարինելով Կիր Սթարմերին:
Թեև արդեն մի քանի շաբաթ պարզ էր, որ հենց Բերնհեմն է դառնալու ՄԹ հաջորդ վարչապետը, նա պաշտոնապես կստանձնի պարտականությունները միայն երկուշաբթի օրը:
Իշխանության փոխանցման վերջին փուլում գործող վարչապետ Կիր Սթարմերը կմեկնի Բուքինգհեմյան պալատ՝ Կառլ III թագավորի հետ հանդիպման և պաշտոնապես հրաժարականի դիմում կներկայացնի:
Այնուհետև թագավորը կընդունի Բերնհեմին և կհանձնարարի նրան ձևավորել նոր կառավարություն: Բերնհեմը կտա իր համաձայնությունը և պաշտոնապես կդառնա Մեծ Բրիտանիայի 59-րդ վարչապետը:
Հեռանալով Բուքինգհեմյան պալատից՝ նա կուղևորվի Դաունինգ սթրիթ, որտեղ հանդես կգա վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթով:
Մասնավորապես, նա կհայտարարի, որ «խորապես գիտակցում է» Մեծ Բրիտանիայում վարչապետների հաճախակի փոփոխության խնդիրը. Բերնհեմը կդառնա Բրիտանիայի կառավարության արդեն յոթերորդ ղեկավարը վերջին տասը տարվա ընթացքում (և հինգերորդը՝ չորս տարվա մեջ):
