
Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ մտավոր անճար միջակությունները լծվում են ծառայողական կառքին ու դառնում կամակատար, էլի հասկանալի է: Մի կտոր հաց վաստակելու ավելի հեշտ ճանապարհ չունեն:
Բայց ձեռքերս թուլանում են ու ցանկություններս մարում, երբ դա անում են մարդիկ, ում մտավոր և մասնագիտական կարողությունները ավելի քան բավարար են սկզբունքային լինելու համար:
Պարոնա′յք և տիկնա′յք, թե ուղղակի քաղքենի պնակալեզնե′ր, այդպես ավելի հե՞շտ է ապրելը»:
Աղբյուրը` Համլետ Պետրոսյան