Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին հուլիսի 20-ին կմեկնի Իսլամաբադ՝ հանդիպելու Պակիստանի ղեկավարների հետ, որոնք մինչև վերջերս միջնորդ էին Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բանակցություններում, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը:
Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ «Իրանի ներքին գործերի նախարարը վաղը Իսլամաբադում կհանդիպի Պակիստանի ղեկավարության հետ»։ Իրանի ներքին գործերի նախարարի Իսլամաբադ հնարավոր այցի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։