Անգլիացիները վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ մեդալ նվաճեցին Աշխարհի առաջնություններում։ Նրանք 1966 թվականին դարձել էին Աշխարհի չեմպիոն։
Այն ժամանակ ֆուտբոլի հայրենիքի ներկայացուցիչները եզրափակիչ խաղում լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով հաղթել էին Գերմանիայի հավաքականին։
Այդ ժամանակից ի վեր թիմին ոչ մի անգամ չէր հաջողվել ընդգրկվել մեդալակիրների շարքում։
Հատկանշական է, որ սա Անգլիայի հավաքականի համար Աշխարհի առաջնություններում նվաճած ընդամենը երկրորդ մեդալն է ողջ պատմության ընթացքում։