Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կիսվել է իր սպասելիքներով ԱԱ-2026-ի գլխավոր հանդիպումից՝ խոսելով այն մասին, թե ինչպես իսպանացիները կարող են կանգնեցնել Լիոնել Մեսսիին։
«Մեսսիին ամբողջությամբ փակելն ուղղակի անհնար է։ Խնդիրն ավելի շուտ այն է, թե Իսպանիան որքանով կկարողանա սեփական խաղով վնասել Արգենտինային՝ ստեղծելով ու իրացնելով գոլային պահերը։ Լեոյի մասին խոսելն ավելորդ է, անգամ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։ Նրա վճռականությունը, ինքնավստահությունն ու այն ամենը, ինչ նա անում է յուրաքանչյուր խաղում… Մնում է միայն խոնարհվել նրա առաջ»,- Ինիեստայի խոսքերն է փոխանցում Goal-ը։