Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

Հայաստանի հավաքականը Տալինում՝ հուլիսի 20-26-ը կմասնակցի շարժական թիրախով հրաձգության աշխարհի առաջնությանը, հայտնել է Հրաձգության ֆեդերացիան։

Մրցաշարին կմասնակցեն 17 երկրի շուրջ 80 մարզիկներ։ Հայաստանը կներկայացնեն Մարի Ղազարյանը, Համլետ Կարենյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Անահիտ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, Աիդա Ազատյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հայկ Մինասյանը և Մանվել Միրզոյանը։

Թիմը կգլխավորի Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը՝ մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի ուղեկցությամբ։

Leave a Comment