
Գիտնականները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնաբերել են կապիկի նոր տեսակ, որը նախկինում անհայտ էր գիտությանը, հաղորդում է The Washington Post-ը։ Նոր տեսակն անվանվել է Colobus congoensis կամ likweli: Կապիկները տարբերվում են իրենց սև մորթով, բերանի շուրջ վարդագույն-նարնջագույն գույնով և ցածր, մռնչյունային ճիչով: Գիտնականները գնահատում են, որ նրանք կշռում են մոտավորապես 7 կգ և հասնում են 1.2 մ երկարության՝ ներառյալ պոչը: Կենդանիներին առաջին անգամ նկատել են 2008 թվականին, սակայն նոր տեսակի գոյությունը հաստատվել է միայն երկար տարիների հետազոտություններից հետո։
