Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել – armeniatoday.am

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։

Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարաններից մեկում անցկացվող փորձարկումների ժամանակ։

Գերատեսչությունից հայտնել են, որ հրդեհն մարվել է, տուժածներ չկան։ Դեպքի պատճառներն ու մյուս հանգամանքները պարզվում են։

«Ազերսիլահ»-ը Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարությանը ենթակա պետական ռազմարդյունաբերական հոլդինգ է, որը միավորում է երկրի ռազմական արտադրական ձեռնարկությունները և զբաղվում է սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտադրությամբ և արդիականացմամբ։

Leave a Comment