Նախօրեին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ և կար զոհ։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել էին կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ, որոնց վրա առկա էին կրակոցի հետքեր:ֆոտոլրագրողը հայտնեց, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։Քննչական բաժինը պարզել էր, որ մահացածը Երևան քաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 20-ամյա Վահե Մկրտչյան էր։
Այսօր հրապարակվել են նոր կադրեր՝ տեղի ունեցած միջադեպից։
