
Շաբաթ երեկոյան Պերուում տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, հաղորդում է RPP ռադիոն՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։
Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժից ամենաշատը տուժել է Չուպակա նահանգը՝ Ջունին շրջանը։ Չուպակա նահանգի Չոնգոս Բաջո շրջանում գրանցվել է հինգ մահ։
«Շաբաթ գիշերը գրանցված 5.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ», – հաղորդում է RPP-ն։
Տեղական իշխանությունները ռադիոյին հայտնել են, որ փրկարարները որոնում են երկրաշարժի հետևանքով ավերված շենքերի փլատակների տակ մնացած մարդկանց։