RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին – armeniatoday.am

ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի 11-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին, տեղեկացրել են Հայաստանը ըմբշամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Դավինոյի հետ մրցավեճում Հարությունյանը 0։5 հաշվից քամբեք է կատարել ու հաղթել 6-5 հաշվով։ 

Сhempionat.com-ը հայտնել է, որ Ռուսաստանը ու Հայաստանը ներկայացնող մարտիկ Արման Ծառուկյանը նույն մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի կանոններով անցկացված մենամարտում 3:5 հաշվով պարտվել է UFC-ի նախկին ժամանակավոր չեմպիոն Քոլբի Քովինգթոնին։

Ավելի վաղ Ծառուկյանը նույն մրցաշարում միայն հաղթանակներ էր գրանցել։

Նախորդող ամիսներին Ծառուկյանը հաղթանակներ էր գրանցել նաև RAF-06, RAF-07, RAF 08 և RAF 09 և RAF 11 ազատ ոճի ըմբշամարտի կանոններով անցկացվող մենամարտերում։ Ծառուկյանի՝ պրոֆեսիոնալ MMA ռեկորդը կազմում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ վաղաժամ։

Leave a Comment