
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ ռեժիմի ուժային կառույցների հիմնական զբաղմունքը ընդդիմադիրներին հետապնդելն ու բռնաճնշումների ենթարկելն է՝ բնականաբար Երևանի ու մյուս քաղաքների փողոցները պետք է վերածվեն արյունալի մարտադաշտերի: Երբ հասարակության մեջ աճում է արդարադատության նկատմամբ անվստահությունը՝ բնականաբար գլուխ է բարձրացնում ինքնիրավչության ու ինքնադատաստանի պրակտիկան:
Փաշինյան Նիկոլի ռեժիմը տապալել է ոչ միայն արտաքին անվտանգությունը, այլ նաև խորը ճգնաժամ է ստեղծել ներքին անվտանգության ոլորտում»:
Աղբյուրը` Դերենիկ Մալխասյան