«Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին». Կարեն Քոչարյան

«Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել… Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ… դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ…
Եվ այս ամենն այն ֆոնին, երբ իշխանական պրոպագանդան ամեն օր և բոլոր հնարավոր հարթակներից մեզ հեքիաթներ է պատմում «բարեփոխված» ոստիկանության մասին: Հարգելիներս, «ինչքան էլ ասեք «հալվա, բերանի մեջ քաղցրոթյուն չեք զգալու»: Կրկնում եմ, այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր…»:

Աղբյուրը`   Կարեն Քոչարյան

Leave a Comment