Մուրացանի փողոցում դի է հայտնաբերվել․ ՆԳՆ

Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին,  ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։

Նշվում է, որ ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Leave a Comment