Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող

Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Հորդանանում իրանական հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ երկու զինծառայող։

Ըստ հաղորդագրության՝ ամերիկացի զինծառայողները զոհվել են այն ժամանակ, երբ փորձում էին հետ մղել Իրանի կողմից իրականացված հարձակումը, որի ընթացքում կիրառվել են բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Եվս մեկ ամերիկացի զինծառայող համարվում է անհետ կորած։

CENTCOM-ը հայտնել է նաև, որ չորս զինծառայող հոսպիտալացվել է, իսկ ևս մի քանի զինծառայող ստացել է թեթև վնասվածքներ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ամերիկացի զինծառայողների մահը միայն ամրապնդում է Վաշինգտոնի վճռականությունը՝ շարունակելու գործողություններն Իրանի դեմ։

«Նրանց զոհաբերությունը միայն ամրապնդում է մեր վճռականությունը»,- գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով CENTCOM-ի հայտարարությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment