Գեղարքունիքի մարզում՝ Ծովասարում, բախվել են «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավnրներ

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած  «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արամ Մ․-ն և Կորյուն Ս․-ի ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Leave a Comment