Հնդկաստանում հրավառության գործարանում պայթյունի հետևանքով ութ մարդ է զոհվել

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմադաբադ քաղաքում գտնվող հրավառության անօրինական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն ութ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով India TV-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունն այնքան հզոր էր, որ ձայնը լսվել է մինչև 5 կմ հեռավորությունից։ Դեպքի վայրում գրանցվել են մեծ վնասներ։ Փրկարարները ստիպված էին մարդկանց դուրս բերել փլատակների տակից։

Իշխանությունները հետաքննություն են սկսել պայթյունի պատճառների և անօրինական գործարանի հանգամանքների վերաբերյալ։

Leave a Comment