
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քչերը գիտեն, որ ժամանակակից բանակների նախատիպը պրուսական բանակն է։ Պրուսական բանակի կարգախոսն էր.
«Gott mit uns» (գերմ.՝ Աստված մեզ հետ է): Սա ոչ թե պարզապես կրոնական լոզունգ էր, այլ պետության, հավատքի և բանակի անխախտ կապի հաստատումը։
Զինվորների կարգախոսն էր. «Fidem Patriamque Servabo» (Ծառայում եմ Աստծուն և հայրենիքին): Սա հայրենիքի և աստվածային սիրո նույնացումն էր, հաստատումը, որ Հայրենիքին ծառայությունը ծառայություն է Աստծուն։
Պրուսիան առաջինն անցավ նորարար մարտավարության, որը ենթադրում էր.
Կենտրոնացում հիմնական հարվածի ուղղությամբ
Արագ հարձակողական գործողություններ
Կրակի և շարժման համադրություն։ Պրուսական բանակի նոր փիլիսոփայությունն հիմնված էր Կլաուզևիցի գաղափարների վրա, ով համարում էր, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է։
Պրուսական բանակն աչքի էր ընկնում որպես համակարգ-բանակ։ Այն միավորում էր կարգապահությունը, ռազմական կրթությունը, կազմակերպվածությունը և ռազմավարական մտածողությունը»։