Քուվեյթում Իրանի կողմից հասցված հարվածի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է

Քուվեյթի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է էմիրության հրշեջ ծառայության պաշտոնական խոսնակ Մոհամմեդ ալ-Ղարիբը։

Ըստ նրա հայտարարության, որը մեջբերել է KUNA լրատվական գործակալությունը, իրանական հարվածների հետևանքով Քուվեյթի երկու շրջաններում հրդեհներ են բռնկվել, սակայն դրանք հաջողվել է մարել։ Հրշեջների կողմից հրդեհի դեմ պայքարի ընթացքում օբյեկտներից մեկը կրկին հարված է ստացել։ «Մի քանի հրշեջներ և նավթային ոլորտի աշխատակից վիրավորվել են միջադեպի հետևանքով», – ասել է ալ-Ղարիբը։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ էմիրության հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 18-ի առավոտյան Իրանի տարածքից արձակված մի քանի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են որսացել։

Leave a Comment