Սալահը համաձայնության է հասել նոր ակումբի հետ

Եգիպտոսցի փորձառու հարձակվող Մոհամեդ Սալահը կողմնորոշվել է կարիերան շարունակելու հարցում։ Ինչպես հաղորդում է Foot Mercato պարբերականը, 34-ամյա խաղացողը համաձայնության է հասել Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ։

Սպասվում է, որ Սալահը թուրքական ակումբի հետ կկնքի պայմանագիր նախատեսված 2026/27 մրցաշրջանի համար, որը հնարավոր կլինի երկարաձգել մեկ տարով։ Եգիպտացու աշխատավարձը կկազմի 10 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար, իսկ ևս 2 միլիոն եվրո գործարքում կներառվի որպես բոնուս։

Հիշեցնենք, որ այս ամռանը Մոհամեդ Սալահը հեռացել է անգլիական «Լիվերպուլից», որի կազմում հանդես էր գալիս ինը մրցաշրջան շարունակ։

Անցած մրցաշրջանում «Բեշիկթաշը» Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և նվաճել է Եվրոպայի լիգայի ուղեգիր։

Leave a Comment