19:30 18.07.2026
Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել է ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ են, այցելուները շրջում են 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Երթուղիներով ընթացող ավտոբուսները շարժվում են 5 ուղղություններով՝ դեպի Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍՆ-ը։ «Ամառային տոնին են միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում է տոնական […] …
17:21 18.07.2026
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 14-ին Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության մի շարք հյուրեր հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։ «Ազգային տոնի կապակցությամբ 2026 թվականի հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանշանների մասին։ Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։ Ֆրանսիայի դեսպանությունը […] …
16:07 18.07.2026
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով: Սիմոն Աբգարյանին է հանձնվել նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։ …
13:46 18.07.2026
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում հուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում […] …
13:30 18.07.2026
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորած աշխատանքային խմբի մասնակցությամբ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։ Քննարկվել են համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը, միջգերատեսչական համագործակցության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Տեսչական մարմնի մասնակցությունը համաժողովի […] …