Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը


Միջազգային


Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Հուշագիրը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 18-ին

«Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունները. մենք ներկայումս չենք կատարում դրանք և կենտրոնացած ենք երկրի պաշտպանության վրա», –  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։


Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ թիրախներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։


Leave a Comment