Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները լավագույն արդյունքներն են գրանցել։
Շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ մրցաշարի հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր։
Նշվում է, որ Ալեքս Սահակյանը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են հայ շախմատիստներ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը՝ հավաքելով 7,5-ական միավոր։