Իրանի իշխանությունները կասեցնում են Միացյալ Նահանգների հետ 2026 թվականի հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, փոխանցում է Tasnim-ը։
«Մենք նույնպես կասեցնում ենք մեր պարտավորությունները. մենք ներկայումս չենք կատարում դրանք և կենտրոնացած ենք երկրի պաշտպանության վրա», – լրատվական գործակալությունը։
ԱՄՆ-Իրան հակամարտության վերջին սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ ուժերը մի քանի հարվածներ էին հասցրել Իրանի տարածքին՝ ենթադրաբար ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։
Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել էր հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ թիրախներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։
