Իրանը կրկին հարվածներ է հասցրել Քուվեյթի և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարված է հասցրել Քուվեյթի Ահմադի նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային վառելիքի տերմինալին։ Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։

«ԻՀՊԿ ուժերը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով ավերիչ հարված են հասցրել Քուվեյթի Ահմադի նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային վառելիքի տերմինալի դեմ», — ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։

Տերմինալից բացի, ոչնչացվել է նաև ամերիկյան կապի և ռադիոուղղորդման կենտրոն։

Leave a Comment