«Հպարտանում ենք քեզնով»․ օգտատերերը հուզված արձագանքում են Արարատի գագաթին դհոլ հնչեցրած տղայի քայլին

Արարատի գագաթին հայկական դհոլի ձայնը հնչեց՝ 5165 մետր բարձրության վրա։ Սուրեն Կարիբյան կատարումը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում։

Օգտատերերը բազմաթիվ հուզված մեկնաբանություններ են գրել՝ շնորհավորելով և ողջունելով նրա նախաձեռնությունը։

«Սուր ջան, չես պատկերացնի՝ ոնց էի սպասում այս տեսարանին, ինչքան հուզված եմ և ինչ հպարտ»,- գրել է օգտատերերից մեկը։

Մեկնաբանություններում շատերը նշել են, որ հպարտանում են նրա կատարած քայլով, անվանել են նրան «հզոր տղա» և խորհուրդ տվել ուշադրություն չդարձնել բացասական արձագանքներին։

Հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկը՝ դհոլը, այս անգամ հնչել է պատմական նշանակություն ունեցող սարի բարձրության վրա՝ արժանանալով հազարավոր մարդկանց հիացմունքին։

Leave a Comment