Մոսկվայում որդին սպանել է հորը

Մոսկվայում որդին սպանել է հորը

ՌԴ ՔԿ Մոսկվայի գրասենյակ է դիմել մի կին՝ հայտնելով ամուսնու անհետացման մասին, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Կինն ասել է, որ ամուսինը գնացել է իրենց որդուն հյուր և մինչև օրս չի ստացվում կապ հաստատել նրա հետ։ Պարզվել է, որ տղամարդն այդպես էլ դուրս չի եկել որդու բնակարանից։ Փոխարենը, տեսահսկման սարքերն արձանագրել են՝ ինչպես է որդին մեծ պայուսակներ դուրս բերում տնից ու հեռանում։

Ավելի ուշ նա ձերբակալվել է։ Քննիչները բնակարանում հայտնաբերել են արյան հետքեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Leave a Comment