Հարցը կքննարկվի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում՝ Հարավային Կորեայի Պուսան քաղաքում։ Նիստը կանցկացվի հուլիսի 19-ից 29-ը։ Հունաստանն Օլիմպոսը Համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչելու գործընթացը սկսել է 2014 թվականին՝ ընդգրկելով այն նախնական ցանկում, որտեղից երկրները հետագա 5-10 տարիների ընթացքում կարող են պաշտոնապես առաջադրել այն։
Հայտը 14 ամիսների ընթացքում քննարկվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի և Բնության պահպանության միջազգային միության կողմից։ Այնուհետև խորհրդատվական մարմինների երաշխավորությունները քննարկվում են կոմիտեի նիստում, որտեղ 21 երկրների ներկայացուցիչներ քվեարկում են առաջադրված օբյեկտների օգտին։
Օլիմպոսի ամենաբարձր կետը Միտիկաս գագաթն է (ծովի մակարդակից 2917 մ բարձրությամբ)։ Մյուս բարձր գագաթների թվում են՝ Սկոլիոն (2912 մ), Ստեֆանին (2909 մ), Սկալան (2866 մ) և Տուբան (2801 մ)։ 1938 թվականին լեռը ներառվել է Հունաստանի առաջին ազգային պարկի կազմում։
