Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել

Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել

Հուլիսի 11-ի ժամը 20:30-ից մինչև հուլիսի 18-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ 1892 անօդաչու թռչող սարք է թռել, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մեծ մասը չեզոքացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում։ Մոսկվային մոտենալիս ոչնչացվել է հակառակորդի 207 ԱԹՍ»,- հավելել է նա։

Սոբյանինը հրապարակել է Ուկրաինայի տարածքից Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ շարժվող անօդաչուների երթուղիների քարտեզը։

Ավելի վաղ մայրաքաղաքի քաղաքապետը հայտնել էր, որ հուլիսի 17-ի ժամը 20:30-ից Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 370 ուկրաինական ԱԹՍ, որոնց մեծ մասը ՀՕՊ-ը չեզոքացրել է հեռավոր մատույցներում, ևս 64 դրոն ոչնչացվել է մայրաքաղաքին մոտենալիս։

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում ռուսական շրջանների վրայով ընդհանուր առմամբ խոցվել է ինքնաթիռային տիպի 379 ԱԹՍ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment