Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է՝ հուլիսի 14-ի միջոցառմանը ներկա հյուրերը սննդային թունավորում են ստացել

Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելությունից հետո, որոշ հյուրեր հայտնել են սննդային թունավորման ախտանշանների մասին։

Դեսպանատան հայտարարության համաձայն՝ հյուրերից ստացված տեղեկությունների հիման վրա իրենք դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն՝ դեպքի պատճառները պարզելու նպատակով։

1616.webp 84.81 KB

«Ազգային տոնի կապակցությամբ հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության որոշ հյուրեր մեզ հայտնել են սննդային թունավորման ախտանիշների մասին։ Ֆրանսիայի դեսպանությունն անկեղծորեն հայցում է այդ հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար և հույս է հայտնում, որ նշված ախտանիշների պատճառները կբացահայտվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Armat Media-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված միջոցառումից հետո հյուրերի մի մասը աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Ըստ հրապարակման՝ միջոցառման ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը։

Տոնական ընդունելությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Leave a Comment