Ադրբեջանի կրոնական առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ում անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ՄԱԿ-ի թեմատիկ նստաշրջանում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։

Հուլիսի 17-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում անցկացված «Խաղաղության դաշինք» գագաթնաժողովի շրջանակում կայացած քննարկման ժամանակ Փաշազադեն խոսել է խաղաղության, միջազգային իրավունքի պահպանման և միջկրոնական երկխոսության թեմաների շուրջ։

Իր ելույթում Փաշազադեն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դերակատարումը այդ գործընթացում, իր գնահատմամբ, «արժանանում է միջազգային հանրության բարձր գնահատականին»։

Փաշազադեն նաև կոչ է արել շարունակել ջանքերը, որպեսզի ընթացող հակամարտությունները միջազգային իրավունքի հիման վրա կարգավորեն և նոր բախումները կանխվեն։

Նստաշրջանի ընթացքում քննարկվել է նաև կրոնական առաջնորդների դերը խաղաղության և երկխոսության խթանման գործում։

Leave a Comment