
Մեկնաբանելով ՌԴ-ի դեմ հարվածները՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է․ «Մեր քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածներին ի պատասխան՝ հարվածներ են հասցվել երկու խոշոր լոգիստիկ օբյեկտների՝ Մոսկվայի և Տամբովի մարզերում, որոնք գտնվում են առաջնագծից 500 և 700 կմ հեռավորության վրա։ Այդ օբյեկտները ռուսների կողմից օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումն ապահովելու նպատակով։»
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի մերձակայքում, ինչպես նաև Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում ու պահեստում: