Ֆրանսիայի դեսպանատան միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում՝ աղիքային վարակի ախտանշաններով

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում․ Armat Media

Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։

Միջոցառումից ժամեր անց հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։

Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա է եղել՝ սարսափելի շոգի պայմաններում։

Սկզբնաղբյուրը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։

Լուսանկարում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն է։

Leave a Comment