Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան

Ըստ Սողոյանի՝ այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ և նպատակ ունի հոգեբանական հարված հասցնել ընդդիմադիր գործիչներին. «Երբ Լիդիա Մանթաշյանն էր կալանքի տակ գտնվում, ես ասում էի, որ արդեն այս դուռը բացվել է։ Լիդիան ինքն իր դերակատարությամբ Սրբազան պայքարի մեջ, այսպես ասեմ, քաղաքականապես այն դերակատարը չի եղել, նա եղել է այն դերակատարը, որի միջոցով արդեն այդ դուռը բացել են, որ այսուհետ չեն ճանաչելու կին է,թե տղամարդ։ Եվ նաև այն կերպարն է եղել, ում միջոցով նաև ավելի, այսպես ասած, ցավացրել են, օրինակ՝ Բագրատ սրբազանին։ Հիմա նույնն էլ Արեգնազ Մանուկյանինն է, որ նաև Անդրանիկ Թևանյանին են փորձում այդպիսով ավելի ցավեցնել՝ իր վրա դնելով պայմանական ասած այն բեռը, որ ոչ միայն դու ես հիմա կալանավորված, այլ նաև այս կինը: Իրավական տրամաբանությունը վաղուց սպառված է»:
Փաստաբանը հայտնել է, որ մոտակա օրերին սահմանված ընթացակարգով կներկայացվի վերաքննիչ բողոք, թեև Մանուկյանն այդ դատարանից մեծ հույսեր չունի: Ինչ վերաբերում է Եվրոպական դատարան դիմելուն, ապա գործի՝ պետական գաղտնիքին առնչվելու պատճառով հնարավոր են որոշակի սահմանափակումներ, ինչն այժմ քննարկվում է գործընկերների հետ:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment