Աղիքային վարակի կասկածով Բյուրեղավանում ևս 14 մարդ է դիմել բուժօգնության․ նրանց մեծ մասը երեխաներ են

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով գիշերվա ընթացքում ևս 14 կանչ է գրանցվել։ Այս մասին Armenia Sputnik-ի հետ զրույցում հայտնել է «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը։

Նրա խոսքով՝ 2 կանչ ստացվել է Արզնիից, 1-ը՝ Նուռնուսից, իսկ 12-ը՝ Բյուրեղավանից։

«Հիմնականում երեխաներ են։ Հոսպիտալացում չենք ունեցել»,- նշել է Վարդումյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բյուրեղավանում շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որոնցից 6 դեպքով քաղաքացիները տեղափոխվել էին հիվանդանոց։

Leave a Comment