Գիշերվա ուժեղ քամու հետևանքները․ հենասյուներ են շրջվել, մի շարք բնակավայրեր մնացել են առանց հոսանքի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ կեսգիշերից հետո ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։

11.jpg 45.69 KB

Դրա հետևանքով նշված բնակավայրերում խափանվել է էլեկտրամատակարարումը։

13.jpg 30.36 KB

ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ այս պահին ընկերության մասնագետները իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու համար։

14.jpg 39.53 KB

Ընկերությունը հայցել է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
Տեղեկությունը ՀԷՑ-ը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

15.jpg 59.17 KB

Leave a Comment