ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ հարվածների հաջող մեկնարկի մասին։

«Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ալ-Ուդեյրի ճամբարում գտնվող զինամթերքի պահեստի, Ալի ալ-Սալեմ ավիաբազայի շտաբի շենքի և զինամթերքի պահեստի, ինչպես նաև Քուվեյթի մի քանի կապի կենտրոնների վրա», – հաղորդել է NourNews-ը։

ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Հորդանանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հաջող հարվածների մասին։

«Անօդաչու թռչող սարքերը նաև հարվածել են Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ավիաբազայի վառելիքի բաքերի վրա», – հաղորդել է գործակալությունը։

Նշվում է, որ Ալ-Ազրաքը, իր գտնվելու վայրի, ենթակառուցվածքների, ռազմական տեխնիկայի և Վաշինգտոնի կողմից կատարված զգալի ներդրումների շնորհիվ, համարվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական բազաներից մեկը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment