Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությանը (AFAD)։
Ըստ AFAD-ի՝ երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չկան։