Ռուսաստանը հայտնում է՝ ԱԹՍ-ի հարձակումից զոհվել է 7, վիրավորվել՝ 24 մարդ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի արևմտյան հատվածում գտնվող լոգիստիկ կենտրոնում յոթ մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել, այսօր հայտնել է տարածաշրջանի նահանգապետը։

Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում գտնվող տարբեր թիրախների՝ հայտարարելով, որ դրանք պատասխանն են Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքի դեմ ավելի քան չորս տարի շարունակվող հրթիռակոծություններին և հարձակումներին։

Գիշերային հերթափոխի 7 աշխատակիցներ զոհվել են, երբ հակառակորդի ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին», – հայտարարել է Տամբովի շրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել Կոտովսկ քաղաքում, 24 մարդ վիրավորվել է», – հավելել է նա։

Ռուսական Wildberries ընկերությունը հայտարարության մեջ հայտնել է, որ հարձակման են ենթարկվել իր լոգիստիկ համալիրները Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում։

«Տամբովի շրջանում գտնվող օբյեկտում բռնկված հրդեհը մեկուսացվել է, իսկ Էլեկտրոստալում հրշեջները դեռ շարունակում են աշխատանքները», – հայտնել է ընկերությունը։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի գլխավորած դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու ռուս-ուկրաինական պատերազմը, կանգ են առել, քանի որ Վաշինգտոնը ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի հետ հակամարտության վրա։

Leave a Comment