«Նոր Հայաստանում մարդն արժեք ունի միայն մահից հետո»․ Կարեն Հեքիմյան

«Նոր Հայաստանում մարդն արժեք ունի միայն մահից հետո»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այնուամենայնիվ, Նոր Հայաստանում կա մի ոլորտ, որն աշխատում է անխափան և ճշգրիտ՝ շվեյցարական ժամացույցի նման: Դա բնակչության հատուկ սպասարկման ոլորտն է, այլ կերպ ասած՝ «թաղման» ոլորտը:
Մորգում ամեն ինչ կա: Յուրաքանչյուր տեսակի ծառայություն, դագաղների մեծ տեսականի, քահանաներ, փոս փորողներ, շորեր, ֆոտոնկարներ, ծածկոցներ, ավտոմեքենաներ, ծաղիկներ, սպասարկողներ, սգո սրահներ, հոգեհացի մատուցման համար նախատեսված օբյեկտներ, իրավաբանական օգնություն, շատ արագ աշխատող և գործունյա աշխատակիցներ: Ընդ որում, գների իրական «ճկուն» համակարգ: Այսինքն, մարդ մտնում է մորգ, վճարում է՝ ըստ ունեցած հնարավորությունների, և րոպեների ընթացքում, առանց բացառության, բոլոր հարցերը լուծած հեռանում է մորգից:
Նույնը՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում (նախկինում՝ «թաղման բյուրո»): Այստեղ մահվան վկայականը տրամադրվում է մի քանի րոպեում: Շատ արագ է լուծվում նաև գերեզմանի հատկացման խնդիրը: Ավելին՝ աշխատակիցները բարեհամբյուր են, գիտակից, իրավաչափ մտքեր են արտահայտում:
Մի խոսքով, ապշած եմ: Նոր Հայաստանում «թաղման ոլորտն» աշխատում է շվեյցարական ժամացույցի նման, իսկ «թաղման բյուրոյի» եկամուտները շարունակում են շեշտակի աճել:
Փաստորեն, Նոր Հայաստանում մարդն արժեք ունի միայն մահից հետո: Արդյո՞ք սա է Նոր Հայաստանի հիմնարար սկզբունքների և կանոնների ամբողջությունը՝ դոկտրինան»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment