ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որպես ԱՄՆ նախագահ իր պաշտոնավարման շրջանի մասին գիրք է գրել։
Այս մասին նա գրառում է կատարել X սոցկայքի իր էջում։
Մեմուարային գիրքը կոչվում է «Խոստացիր ինձ՝ Ամերիկա»։ Ընթերցողի սեղանին այն կհայտնվի այս տարվա նոյեմբերի 17-ին։ «Ես գիրք եմ գրել իմ նախագահության մասին։ Այն կոչվում է՝ «Խոստացիր ինձ՝ Ամերիկա»,- ասված է գրառման մեջ։
Ենթադրաբար՝ նա գրքում կներկայացնի Սպիտակ տանն իր գտվելու ժամկետը, նախընտրական արշավը, երկրորդ ժամկետի համար առաջադրվելու որոշումն ու հետագայում՝ ընտրարշավից դուրս գալու մասին որոշումը։