Ադրբեջանում կանցկացվեն վեց երկրի համատեղ զորավարժություններ – armeniatoday.am

Ադրբեջանում կանցկացվեն «Միասնության ուժ-2026» համատեղ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի մասնակցությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ադրբեջանում անցկացվել է զորավարժությունների պլանավորման համաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Պակիստանի պատվիրակությունները։

Համաժողովի նպատակն է ընդլայնել մասնակից երկրների զինված ուժերի համագործակցությունը, կատարելագործել զինծառայողների հմտությունները, խթանել փորձի փոխանակումն ու նպաստել խաղաղության և անվտանգության ապահովմանը։

2026 թվականին Ադրբեջանը մի շարք համատեղ ռազմական միջոցառումներ է անցկացրել։ Փետրվարին Արաբական Միացյալ Էմիրությունների և Ադրբեջանի զինված ուժերը կազմակերպել էին «Խաղաղության վահան-2026» օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, իսկ ապրիլին Թուրքիան և Ադրբեջանը Թուրքիայի Կարս քաղաքում անցկացրել էին «Հեյդար Ալիև-2026» զորավարժությունները։

Հունիսի վերջին ադրբեջանցի զինծառայողները մասնակցել էին Թուրքիայում անցկացված Anatolian Eagle-2026 միջազգային թռիչքամարտավարական զորավարժություններին, որոնց ներգրավված էին նաև Թուրքիայի և Եգիպտոսի զինվորականները։

Հուլիսի 16-ին Ադրբեջանը նաև հայտարարել էր Թուրքիայի և Վրաստանի հետ նոյեմբերին նախատեսված Eternity-2026 համակարգչային հրամանատարաշտաբային համատեղ զորավարժությունների մասին։

Leave a Comment