«Արսենալը» 40 միլիոն եվրո կվճարի հույն ֆուտբոլիստի համար

24-ամյա Խրիստոս Ցոլիսը բելգիական «Բրյուգեից» կտեղափոխվի Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալ», հաղորդում է The Athletic-ը։ Կողմերն արդեն հասել են համաձայնության։ Անգլիական ակումբը տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ցոլիսը «Բրյուգեի» հետ մասնակցել է 52 հանդիպման, խփել է 22 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում՝ դառնալով Բելգիայի առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։

Ցոլիսն արդեն հանդես է եկել Անգլիայում՝ «Նորվիչ Սիթիում» 2021-2024-ին։

Leave a Comment