Պտտահողմ, կարկտահարություն՝ Շիրակի մարզի գյուղերում ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Պտտահողմ, կարկտահարություն՝ Շիրակի մարզի գյուղերում

Այսօր պտտահողմն ու տեղացած կարկուտն արտակարգ իրավիճակ են ստեղծել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի գյուղերում՝ Սառնաղբյուրում, Լանջիկում, Հայկաձորում, Բագրավանում։ Կարկուտը վնասել է բերքը՝ ինչպես ցանքատարածությունները, այնպես էլ մրգատու ծառերը, ծաղիկները։ Կարկուտը կոտրել է նաև ավտոմեքենաների դիմապակիները։ Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզի այս գյուղերից՝ ցույց տալով կարկուտի հետևանքները։


Leave a Comment